3689 դիտում
14:55 25-11-2017
Ասում էին` ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի, հիմա էլ ասում են՝ կյանքի չի կոչվի. սրանք պարապ մարդկանց ամոթալի կանխատեսումներն են. Միհրան Հակոբյան. Tert.am
Հայաստանին ոչ մեկ չի ստիպել համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ: Հայաստանն իր շահերից ելնելով է ստորագրել սյս փաստաթուղթը և եթե այն կյանքի կոչելու ցանկություն չունենար, պարզապես չէր ստորագրի: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև երեկ Բրյուսելում ստորագրված ընդլայնված համագործակցության փաստաթղթի մասին: Նա նշեց, որ նման տեսակետները, թե ՀՀ իշխանությունները կամք չունեն կյանքի կոչել այն, անլուրջ են և տարածվում են այն շրջանակների կողմից, ովքեր հայտարարում էին, թե Հայաստանը վերջին պահին չի էլ ստորագրելու համաձայնագիրը:
- [b]Պարո՛ն Հակոբյան, երեկ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիր: Մինչև ստորագրումն էլ շատ էր խոսվում այս փաստաթղթի կարևորության մասին, ամեն դեպքում, ի՞նչ փոփոխություններ են մեզ սպասվում ստորագրումից հետո: [/b]
- Այս փաստաթուղթը Հայաստանի անկախության պատմության մեջ լրջագույն քայլերից մեկն էր, որը կարողացավ անել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկար տարիների աշխատանքի արդյունքում երեկ ստորագրվեց համաձայնագիրը և նախագահ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ «և-և»-ի քաղաքականությունն արդյունավետ է և կարող է կյանքի կոչվել:
Մենք ունենք Եվրամիության հետ մի համաձայնագիր, որը լրջագույն հնարավորություններ է ընձեռում մեր երկրին ոչ միայն Եվրամիության անդամ-պետությունների հետ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում բարձր հարաբերություններ կառուցելու տեսանկյունից, այլև՝ խոստանում է որոշակի առաջընթաց, բարեփոխումների շրջափուլ: Նախագահ Սերժ Սարգսյանը պատահական չէր, որ հայտարարեց, որ այս համաձայնագրի արդյունքները մեկ երկու օրում չեն երևա, որովհետև մենք երկար ճանապարհ ենք նախատեսում համաձայնագրով սահմանված դրույթները կյանքի կոչելու համար: Մեզ սպասվում է քրտնաջան աշխատանք՝ համաձայնագրի օգուտները վայելելու համար, մենք այսօրվանից պետք է սկսենք աշխատել՝ իրականացնելու այն մոտեցումները, որոնք ամրագրված են փաստաթղթում: Կարծում եմ, որ այդ արդյունքները իրենց երկար սպասել չեն տա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/11/25/mihran-hakobyan/2548854]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
5110 դիտում
17:08 11-11-2017
Մենք առաջ ենք Ադրբեջանից, Բելառուսից, և ավելի առաջ կգնանք, եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի. Էդմոն Մարուքյան
5518 դիտում
23:44 27-10-2020
ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցումը պետք է կյանքի կոչվի.ՀՀ ԱԳ նախարար
Այս բաժնից
844 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
955 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
685 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին