4047 դիտում
20:38 31-03-2020
Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
[url=https://www.tert.am/am/news/2020/03/31/Artsakh/3251552?fbclid=IwAR10FtCMHEDqWTRNOUNNKyucWcvpKd9-yLqZ-bfHO2prx7GmGn4mmsuwjDc]Tert.am-[/url]ը գրում է. Արցախում երեկոյան ժամը 20.00-ին ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրությունները մեկնարկել էին առավոտյան ժամը 08.00-ին:
Ընտրություններն անցկացվեցին Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝ Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել էր 281 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, ևս մեկը՝ «Շուշի» ՔԿՀ-ում: Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին:
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Էդուարդ Դադայանը, Բելլա Լալայանը, Մասիս Մայիլյանը և Մելսիկ Պողոսյանը ինքնաառաջադրվել են, իսկ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներն են՝ Արցախի պահպանողական կուսակցության կողմից՝ Դավիթ Բաբայանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Վահան Բադասյանը, «Արդարություն» կուսակցության կողմից՝ Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ կողմից՝ Դավիթ Իշխանյանը, «Անկախության սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից՝ Հայկ Խանումյանը, Ժողովրդավարական կուսակցության կողմից՝ Աշոտ Ղուլյանը և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից՝ Արայիկ Հարությունյանը:
Առաջադրված կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն են.
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Արցախի պահպանողական կուսակցություն
«Միասնական հայրենիք» կուսակցություն
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
Արցախի Ժողովրդավարական կուսակցություն
Արցախի «Արդարություն» կուսակցություն
Արցախի հեղափոխական կուսակցություն
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
«Անկախության սերունդ» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
Նմանատիպ նյութեր
786 դիտում
20:14 14-04-2020
Արցախում ավարտվեց նախագահական ընտրությունների 2- րդ փուլի քվեարկությունը
3647 դիտում
20:07 20-06-2021
Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
711 դիտում
09:13 14-04-2020
Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը
Այս բաժնից
280 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
445 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
388 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ