211652_close_icon
views-count147861 դիտում article-date 18:20 31-03-2020

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 532 անձանցից 30–ի բնակության վայրը դեռ պարզված չէ։ Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն: Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից»,– գրել է Նիկողոսյանը։ Խոսնակը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի՝ հավելելով, որ տվյալները լիովին հստակեցվելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը. Երևան` 219 Արագածոտն` 10 Արարատ` 113 Արմավիր` 51 Լոռի` 4 Կոտայք` 88 Շիրակ` 6 Սյունիք` 8 Վայոց ձոր` 1 Տավուշ` 2 Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: [b]Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս 10 օրով։[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր