49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք․ Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ Հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։
Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար»,- [url=https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1184921088360821]գրում է [/url]նախարարը։