211652_close_icon
views-count43444 դիտում article-date 23:12 30-03-2020

Վիրավորում ստացած 2 զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. նրանք տեղափոխվում են Երևան. ՊՆ խոսնակ

«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պաշտպանութան նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- հայտնել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/30/1151218/]Հիշեցնենք[/url], որ հայ դիրքապահներն այսօր Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձ էին կանխել, որի հետևանքով երկու հայ զինծառայող էր թեթև վիրավորում ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր