211652_close_icon
views-count35846 դիտում article-date 15:16 29-03-2020

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երևան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ այսօր՝ մարտի 29-ին՝ - «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը, -«Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 13։40) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը, -«Իկար» ավիաընկերությունը կիրականացնի KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 15։45) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը: Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ Ուստի հարկավոր է հետևողական լինել, հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ։

Նմանատիպ նյութեր