3586 դիտում
17:20 29-03-2020
Փորձագետը նշել է համավարակի և ճգնաժամի պայմաններում Կիևի ու Երևանի համար անհրաժեշտ քայլերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միջազգայնագետ Իլիա Կուսան [url=http://ua-report.info/news/ehkspert_rasskazal_pro_realii_ukrainsko_armjanskikh_otnoshenij_video/2020-03-28-2272#.XoA2nOozbIV]UA-Report.info[/url]-ին տված հարցազրույցում պատմել է աշխարհում COVID-19-ի եւ հայ-ուկրաինական հարաբերությունների մասին։
Փորձագետի կարծիքով՝ Ուկրաինան այժմ նոր շուկաներ դուրս գալու եւ տարբեր պատճառներով մինչ այդ չդիտարկված ուղղություններով հարաբերություններ զարգացնելու ծրագրերի մշակման հիանալի հնարավորություն ունի։
«Հայաստանը այդ ուղղություններից մեկն է։ Նա ելք է տալիս դեպի տարածաշրջանի այլ շուկաներ, թույլ է տալիս դիվերսիֆիկացնել Ուկրաինայի քաղաքական ու այլ կապերը եւ հետխորհրդային տարածքում բազիս ստեղծել ՌԴ-ի հետ մրցակցության համար։
Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, Ուկրաինան, Բելառուսը եւ այլն, ներկա ճգնաժամը զրոյացնում է հին հասարակական-քաղաքական դիսկուրսի տարրերը եւ թույլ է տալիս փորձարկել, ինչքան ուզում ես։
Իմ կարծիքով՝ Ուկրաինան այժմ դրանով պետք է զբաղվի։ Համավարակի եւ ճգնաժամի պայմաններում պրագմատիզմը պետք է առաջնային լինի մեր արտաքին քաղաքականության մեջ։ Փորձերի համար ոչ մի արգելք չեմ տեսնում, բացի մակերեւութային նախապաշարմունքներից»,- նշել է Կուսան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
935 դիտում
13:02 20-05-2020
ԵԱՏՄ համապատասխան խորհուրդը քննարկել է համավարակի պայմաններում պարենային անվտանգության խնդիրները
Այս բաժնից
262 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
268 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ