Դոնալդ Թրամպը մտադիր է կորոնավիրուսի պատճառով կոշտ քայլերի գնալ մի շարք նահանգներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ կորոնավիրուսի ակտիվ տարածման և հիվանդների աճող քանակի առթիվ քննարկում է երկրի մի շարք նահանգներում, այդ թվում՝ Նյու-Յորքում կարանտին մտցնելու հարցը:
«Այժմ մենք մի քանի բան ենք քննարկում: Որոշ մարդիկ ցանկանում են Նյու-Յորքը կարանտինի մեջ տեսնել: Միգուցե, Նյու-Ջերսին, մի քանի այլ նահանգներ: Ես հենց հիմա այդ մասին եմ մտածում: Հնարավոր է, այդպես էլ անենք: Բայց հնարավոր է, չանենք: Դա կարող է ինչ-որ պահի տեղի ունենալ», հայտնել է նա լրագրողներին:
Թրամպը նաև ընդգծել է, որ խոսքը կարող է գնալ երկշաբաթյա կարանտինի մասին՝ նահանգներից մուտքի և ելքի սահմանափակումներով: Ամերիկյան ղեկավարի կարծիքով, Նյու-Յորքի որոշ բնակիչները փորձում են Ֆլորիդա մեկնել, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ համաճարակի պատճառով:
Համաձայն վերջին տվյալների, ԱՄՆ-ում կորոնավիրուսից վարակվածների թիվը արդեն ավելի քան 113 հազար է: