ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ: Վերջինս Թրամպին մրցավարական քարտեր է նվիրել՝ վացատրելով, թե որ դեպքերում են դրանք կիրառվում:
Այնուհետև Ինֆանտինոն կատակել է, որ քարտերը ամերիկյան նախագահին համար օգտակար կլինեն լրագրողների հետ շփման ժամանակ:
Թրամպը վերցրել է կարմիր քարտը և այն լրագրողներին ցույց տվել. «Շատ լավ է: Ինփ դուր է գալիս», ասել է Թրամպը:
ԱՄՆ-ի նախագահը բազմիցս է քննադատել մամուլի ներկայացուցիչներին՝ նրանց մեղադրելով «ֆեյք նորություններ» (fake news) տարածելու մեջ: