211652_close_icon
views-count12698 դիտում article-date 22:37 28-03-2020

Ստյոպա Սաֆարյան. Երբ դուրս ես գալիս տանից, ամենևին էլ տպավորություն չունես, թե խիստ արտակարգ դրություն է

Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չեմ հասկանում, թե մեր ժողովրդ մի հատվածն ինչու է այսպես առանձնակի դաժան վերաբերվում ինքն իրեն։ Երբ դուրս ես գալիս տանից, ամկենևին էլ տպավորություն չունես, թե խիստ արտակարգ դրություն է։ Տաքսու վարորդը պատմում էր, որ կանչ ստացավ մասիվի հանրակացարաններից։ Գնացել էր ու չորս հոգի իջել էին՝ ախպերս մեզ տար Ջրվեժ ռեստորան։ Վարորդը հարցրել էր՝ իսկ տեղյակ եք, որ 1 հոգուց ավել չեմ կարող տեղափոխել․․․ Վեջները չի։ Խանութ գնումների գնալիս նկատեցի՝ կրպակներում թաղի տաղամարդիկ քիթ քթի հավաքված նարդի են խաղում ու այսպես էլ ապրում ենք։ Ու ամեն օր զարմանում, որ կորոնավիրուսով վարակված 30-40 մարդու լուր է լսում։ Ինչո՞ւ եք ջուրը գցում էս ամբողջը։ Եթե շփվելու ու ապրելու եք նախկինի նման, եկեք որոշում ընդունենք, որ ոչ մի արտակարգ դրություն էլ պետք չէ, իշխանություններից չենք պահանջելու, որ բոլոր հիվանեդների մասին հոգ տանեն, ինչպես Իտալիայում, Իսպանիայում․․․ Մի՞թե դժվար է մեկ ամիս դիմանալ ու այս ամենը վերահսկողության տակ առնել․․․ Շատ շատ տխուր է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր