211652_close_icon
views-count2174 դիտում article-date 18:42 02-06-2017

Միացյալ Նահանգները նահանջում է գլոբալ առաջնորդությունից. Ստյոպա Սաֆարյան

«Միացյալ Նահանգները մեկուսանում է համաշխարհային գործերից և հետնահանջ կատարում գլոբալ առաջնորդությունից: Երբ ԱՄՆ-ն զգալիորեն կրճատում է երրորդ երկրներին հատկացվող ֆինանսական աջակցությունը, կարելի է ենթադրել, որ այդ երկիրը, որը, այսպես ասած, կերակրում է աշխարհի շատ երկրների, արդեն հոգնել է այդ ամենից»,- նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանն այսօր տեղի ունեցած քննարկմանն, անդրադառնալով կլիմայի փոփոխությունների վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին։ Սաֆարյանի գնահատմամբ` ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում միշտ իր ուսերին է կրել պատասխանատվության ամենածանր բեռը և հիմա ցանկանում է փոխել իրավիճակը: Մեկնաբանելով Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի ելույթը՝ Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել դաշինքի անդամ մյուս երկրների պատասխանատվությունը և որոշակիորեն թուլացնել իր ազդեցությունը:

Նմանատիպ նյութեր