211652_close_icon
views-count11632 դիտում article-date 20:50 26-03-2020

Ժամանակավորապես արգելվելու է բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին նշանակվելու են պահակետեր եւ ժամանակավորապես արգելեվելու է բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն: «Հարգելի քաղաքացիներ: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն: Բացառություն կարվի. - Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց, - բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում, - Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր