211652_close_icon
views-count1748 դիտում article-date 10:09 18-06-2015

Դիլիջանի զարգացման ծրագրի ընդունումից հետո քաղաքում արգելվելու է բուսաբուծությունն ու անասնապահությունը. ՉԻ

«Բանից պարզվում է՝ Դիլիջանի զարգացման ծրագրի ընդունումից հետո Դիլիջան քաղաքում և հարակից տարածքներում արգելվելու է բուսաբուծությունն ու անասնապահությունը: «ՉԻ» - Լավ, անասնապահությունը հասկացանք, այնքան էլ հաճելի չէ, երբ «տարածաշրջանի ֆինանսական կենտրոնի» փողոցներով կովեր ու ոչխարներ են զբոսնում՝ հընթացս հոգալով իրենց բնական կարիքներն ու ամենևին հաշվի չառնելով Դոու-Ջոնսի ցուցանիշը: Բայց բուսաբուծությո՞ւնն ինչու է արգելվում, այն էլ՝ ոչ միայն Դիլիջանում, այլև «հարակից տարածքներում»: Չնայած՝ դա նույնպես կարելի է հասկանալ: Պատկերացրեք՝ աշխարհի տարբեր ծայրերից բանկիրները գալիս են Դիլիջան ու սոսկումով նկատում, որ քաղաքի մոտ, մեղա-մեղա, խաղողի այգի կա... Ախր աշխարհով մեկ խայտառակ կլինենք»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր