Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցությանը արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:Հատուկ ուշադրություն է դարձվել ազգային անվտանգության մարմինների գործունեությանը՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ, որ համապետական ընտրությունների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության առողջության պահպանման համար:
Նախագահ Սահակյանը կարեւորել է իրենց լիազորությունների շրջանակում ազգային անվտանգության ծառայողների ակտիվ մասնակցությունը նշված խնդիրների լուծման գործում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի ազգային անվտանգության ծառայությունում
2020.03.26 19:54

