Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին անց է կացրել խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը կարևորել է կառույցի ձևավորումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախատեսված աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: