slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել. Թորոսյանը հորդորում է հետևել կանոններին
211652_close_icon

Խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել. Թորոսյանը հորդորում է հետևել կանոններին

views-count2501 դիտում article-date 14:39 26-03-2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բոլորին հորդորում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով խստորեն հետևել նախարարության խորհուրդներին, պարետի հաստատած կանոներին` դեռ անորոշ ժամանակով. խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող դեռ կանխատեսել: «[url=https://armenpress.am/arm/news/1010137.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Թորոսյանն այս մասին ասաց ասուլիսում: «Միանշանակ է, որ բոլորս պետք է պահպանենք կանոնները` հեռավորության, ձեռքերը լվանալու, ախտահանելու, հիգիենան` փռշտալու, հազալու և մնացած բոլոր կանոները, որ մենք խորհուրդ ենք տալիս: Նաև շփումների քչությունը պետք է ապահովենք` դեռևս ոչ այդքան հասկանալի ժամանակով, քանի խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել: Այսինքն այդ վարքագիծը պետք է որդեգրենք որպես մեր հիմնական վարքագիծ` դեռևս անորոշ ժամանակ մինչև կամ այդ գործողությունների արդյունքում կլինի էպիդեմիայի նահանջ կամ կլինի վակցինա, կամ կլինի ուղղակիորեն բուժող դեղ, որը դեռ չկա»,-ասաց Թորոսյանը: Նա նշեց` դեղերը դեռ բոլորը փորձարկման փուլում են, դրական ազդեցություն ունեցող դեղեր էլ կան, Հայաստանը ևս ունի այդ դեղերը և օգտագործում է պացիենտների համար: Սակայն նախարարը նկատեց` ասել, թե այս կամ այն դեղը ուղիղ բուժում է այս հիվանդությունը, դեռ չեն կարող: «Հետևաբար թե երեխա, թե մեծ, թե խրոնիկ հիվանդություն ունեցող, թե չունեցող պետք է նույն կանոնները պաշտպանենք` իհարկե առավել պաշտպանելով խոցելի խմբերին»,-ասաց նախարարը: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր