211652_close_icon
views-count1746 դիտում article-date 13:34 26-03-2020

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդները պետք է թեստավորվեն, որ վիրուսն Արցախ չմտնի. Փաշինյան

Արցախում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ և սպասվում է դիտորդների ներկայություն Հայաստանից: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք այսօր արդեն ունենք կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք, թե արդյոք դիտորդները ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել դիտորդներին: Նաև մեկնումից առաջ արագ թեստավորվեն, որ համոզված լինենք, որ նրանք վարակված չեն: Փառք Աստծո, Արցախում մինչև հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: Պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր