Աշխարհի 54 երկրներում արդեն հայտնաբերվել է վտանգավոր զիկա վիրուսը, նշված է Роспотребнадзор-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, նախորդ շաբաթ վիրուսով հիվանդանցության դեպք է գրանցվել Սենտ-Էստատիուս կղզում: Նշված 54 երկրներից 13-ում վիրուսի հետևանքով նորածինների շրջանում արձանագրվել է նյարդային համակարգի ախտահարվածության դեպքերի կտրուկ աճ, այդ թվում՝ Գիենա-Բարրեի սինդրոմի:
Բացի այդ, հայտնաբերվել է ԱՄՆ այդ վիրուսի 1333 և ԵՄ երկրներ 1028 «ներխուժման» դեպք:
Ակդուհանդերձ, առավել ծանր իրավիճակ է տիրոմ հենց բրազիլիայում, որտեղ արձանագրվել է 9301 նորածնի մոտ միկրոցեֆալիա և նյարդաբանական խախտումներ, որոնցից 334-ը՝ տխուր ճակատագրական ավարտով: