1539 դիտում
10:35 26-03-2020
Արցախում «Ստեփանակերտ-Սերվիս» ուղևորափոխադրող ընկերությունն իրականացնում է կանխարգելիչ և հակահամաճարակային աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերության կողմից իրականացվում են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային աշխատանքները՝ 2020 թվականի փետրվարի 28-ից, օրական երկու անգամ, ընկերության տարածքում և ուղեգծերի վերջնակետերում հատուկ ախտահանիչ նյութերով իրականացվում է ներքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսների ուղևորասրահների ախտահանում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ուղևորահոսքի զգալի անկման պատճառով ընկերության վնասի նվազեցման, ինչպես նաև ախտահանման աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով, 2020 թվականի մարտի 18-ից ընկերության կողմից ներքաղաքային ուղեգծերը սպասարկող ավտոբուսների քանակը նվազեցվել է՝ 24-ի փոխարեն աշխատում է 17 ավտոբուս:
Վարորդներին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ալկոգելի տարաներ՝ աշխատանքային ժամերին անձնական հիգիենայի պահպանման համար: Ընկերության տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ նյութերով. տեղադրվել են ալկոգելի տարաներ, սահամանափակվել է այլ անձանց մուտքը վարչական տարածք: Ուղեգծեր դուրս գալուց առաջ վարորդների պարտադիր բուժզննումը կատարվում է առավել խստացված ու մանրազնին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5050 դիտում
22:50 05-03-2022
G&G Project ընկերությունն իրականացնում է կառուցման և վերանորոգման աշխատանքներ
Այս բաժնից
724 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
805 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
574 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին