211652_close_icon
views-count3676 դիտում article-date 22:06 25-03-2020

Կանավարոն Չինաստանից 30 հազ. ռեսպիրատոր և դիմակ է ուղարկել Նեապոլի հիվանդանոց

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան, «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն 30 հազ. ռեսպիրատոր և դիմակ է ուղարկել Նեապոլի հիվանդանոց: 2006թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը ծնունդով Նեապոլից է, իր պրոֆեսիոնալ կարիերան նա սկսել է «Նապոլիում»: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից Իտալիայում մահացել է 743 մարդ: Իտալիան առաջին տեղում է համաճարակի զոհերի թվով՝ 6,8 հազար մարդ: Համաճարակից վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 69 հազար:

Նմանատիպ նյութեր