211652_close_icon
views-count2678 դիտում article-date 18:46 25-03-2020

Վարդուհի Պետրոսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնում

Գլխավոր հարկադիր կատարողի օգնական է նշանակվել Վարդուհի Պետրոսյանը, ով կատարելու է մամուլի խոսնակի պարտականությունները։ Այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պարտականությունները եւ կատարելու եմ մամուլի քարտուղարի գործառույթները։ Շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն դատական խորհրդի բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար»,- նշել է Վարդուհի Պետրոսյանը: Վերջինս մինչ այս աշխատել է Բարձրագույն դատական խորհրդում և եղել է ԶԼՄ-ների և PR ծառայության գլխավոր մասնագետ։

Նմանատիպ նյութեր