«Բարսելոնան» ամռանը մտադիր է բաժանվել 8 խաղացողից
«Բարսելոնան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի 8 խաղացողի:
Մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբը մտադիր է ուժեղացնել կազմը և երկուսից հինգ խաղացող հրավիրել բոլոր օղակներն ուժեղացնելու համար, բացի՝ դարպասապահից:
Սակայն կորոնավիրուսի հետ կապված դադարը լրջորեն ազդելու է «Բարսայի» ֆինանսական հնարավորությունների, ինչպես նաև շուկայի առանձնահատկությունների վրա:
Այդ իսկ պատճառով «Բարսելոնան» պատրաստ է այլ թիմեր բաց թողնել իր ֆուտբոլիստներին. խոսքը գնում է ինչպես վաճառքի, այնպես էլ՝ փոխանակման մասին:
Կատալոնական ակումբը կարող են լքել Իվան Ռակիտիչը, Արթուրո Վիդալը, Սամյուել Ումթիտին, Մարտին Բրեյթուեյթը, Ֆիլիպե Կոուտինյոն, Խունիոր Ֆիրպոն, Անտուան Գրիզմանը և Նետոն: