Ռոբերտո Կառլոս. «Ռեալը» ուժեղ է «Բարսելոնայից», որտեղ ընդամենը 3 խաղացողից են խոսում
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը նշել է, որ ներկա պահին արքայական ակումբը ուժեղ է «Բարսելոնայից»:
«Իսպանիայում չեմպիոնական մրցավազքը դեռ չի ավարտվել, ինչպես և պայքարը Չեմպիոնների լիգայում, քանի որ «Ռեալը» մնում է «Ռեալ»:
«Բարսելոնայում» ընդամենը 3 խաղացողի մասին են խոսում, իսկ «Ռեալում» ֆուտբոլիստների խմբի մասին: «Ռեալը» ուժեղ է «Բարսելոնայից», ֆուտբոլում տեղ չկա շոուի համար:
Ինչ վերաբերում է Մեսիի 11 մ. հարվածին, ապա եթե մենք նման բան անեինք «Ռեալում», ապա դա անհարգալից վերաբերմունք կլիներ մրցակցի հանդեպ», ասել է Կառլոսը: