412292 դիտում
17:58 25-03-2020
Երևանում «յաշիկը» բախվել է տերմինալին, կոտրել այն. 7 տարի առաջ նշված վայրում վթարի էր ենթարկվել վարորդի ամուսինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Ս. Ստեփանյանը իր վարած Mercedes G63 մակնիշի 20 RR 770 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված «Թել-Սել» վճարային տերմինալին, կոտրել այն, այնուհետև՝ գովազդային վահանակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հարություն Գասպարյանն ու Վաչագան Սարգսյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի և հետաքննիչ Գևորգ Մինասյան գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննիչ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ արածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է նաև ամուսինը, ով նշված հատվածում 7 տարի առաջ նույնպես ավտովթարի էր ենթարկվել, երբ Opel-ը բախվել էր իր ավտոմեքենային: Այդ ժամանակ իր կողքին է եղել կինը, ով այսօր վարելիս է եղել «յաշիկը», իսկ ամուսինը եղել է ուղևոր: Վարորդի ամուսինը կատակում էր, ասելով՝ էս խաչմերուկը կարծես թե մեր վրա չի գալիս:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
102933 դիտում
22:08 04-10-2015
Ո՞վ է կանգնած Նորադուզցի Ալիկի 3 տարի առաջվա նշված ծնունդը իբրև այս տարի նշված ծնունդ հրապարակելու թիկունքում
Այս բաժնից
574 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5824 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի