Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկում կատարվել է համաճարակաբանական միջոցառում. պարզաբանում. Newmedia.am
Մարտի 23-ին Երևանի Ծարավ Աղբյուր փողոցից Շտապ օգնության մեքենայով` դիմակով և ուսապարկով տեղափոխված քաղաքացու դեպքի հետ կապված պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով [url=https://newmedia.am/am/news/9936?fbclid=IwAR3O99kQZat0K_pwYxDboNDvR9cROx51GzjZIvLS2Z26QJKHkOmxGYQaGlI]Newmedia.am[/url]-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն։
Կառույցից մեզ պատասխանեցին, որ ինչպես այս օրերին Երևանի բազմաթիվ հասցեներում, այնպես էլ այդ հասցեում, կատարվել է համաճարակաբանական միջոցառում` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ։