Մոուրինյոն Մեծ Բրիտանիայում 70-ն անց մարդկանց սնունդ և դեղորայք է առաքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի պատճառով շուտով կհայտարարի կոշտ կարանտինային միջոցների մասին: Ներկայումս 70-անց մարդկանց խորհուրդ են տվել առաջիկա 12 շաբաթը տնից դուրս չգալ. անհրաժեշտ ապրանքները նրանց են հասցնում Age UK կազմակերպության կամավորները, որոնց թվում է նաև «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Պորտուգալացին օգնում է Լոնդոնի հյուսիսում՝ Էնֆիլդի շրջանում, որը մոտ է «Տոտենհեմի» մարզաբազային: Մոուրինյոն այլ կամավորների հետ տարեցներին սնունդի և դեղորայքի փաթեթներ է առաքում:
Ժոզեն նաև հաղորդագրություն է տարածել նրան համար, ովքեր ցանկանում են օգնել, բայց չգիտեն, թե ինչպես դա անել: Այժմ Լոնդոնի հյուսիսում աշխատում է 300 կամավոր:
Ներկա պահին Մեծ Բրիտանիայում գրանցվել է 6,5 հազար վարակված, որոնցից 335-ը մահացել են: