211652_close_icon

Երևանում սնունդ են առաքում հակասանիտարական վիճակում գտնվող մոպեդներով ու փնթի արկղերով, իսկ սննդի անվտանգության տեսչությունը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2383 դիտում article-date 11:00 03-10-2025
Սննդի անվտանգության տեսչական մարմինը երբեմն հանրությանը ներկայացնում է, թե իրենք հետևողական են, որպեսզի սննդի կետերում պահպանվեն սանիտարահիգիենիկ պայմանները:
 
Այդ ամենի մեջ է մտնում նաև առաքումը:
 
Գաղտնիք չէ, որ Երևանում սննդի առաքումներ են կատարում նաև Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ ահա Արաբկիր վարչական շրջանի Ազատության 1/24 հասցեում են բնակվում 40-ից ավելի հնդիկներ, ովքեր զբաղվում են սննդի առաքմամբ, ու նրանք իրենց մոպեդները կայանում են իրենց բնակության վայրին հարակից տարածքում, որտեղ տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ: 

Ու նշված անձինք, առավոտյան դուրս գալով աշխատանքի, նման փնթի, կեղտոտ պայմաններում առաքում են իրականացնում:
 
Կայանված վիճակում գտնվող մոպեդները գտնվում են շատ վատ վիճակում, սնունդ առաքելու համար նախատեսված արկղերը նույնպես ամբողջությանբ սևացած, կեղտով պատված վիճակում են:
 
Այս խնդրով պետք է հրատապ զբաղվի Սննդի անվտանգության տեսչությունը, որպեսզի կանխվեն նման մոպեդներով ու կեղտոտ արկղերով սննդի առաքումը և չի բացառվում, որ նման կերպով սնունդ առաքվի նաև հենց Սննդի ավտանգության տեսչության աշխատակիցներին կամ նրանց հարազատներին ու ընտանիքի անդամներին: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր