Միջնորդություն եմ ներկայացրել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով․ փաստաբան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ, լրագրողներ.
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»։