Վանաձորի քաղաքապետը դիմել է համաքաղաքացիներին
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դիմել է համաքաղաքացիներին՝ տեղեկացնելով.
«Առավոտվանից չեն աշխատելու թեթև արդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության հիմնարկները, մասնավորապես «Գլորիա» ֆաբրիկան և կարի արտադրության այլ հիմնարկներ, փակ կլինեն ռեստորաններն ու սրճարանները։ Խնդրում և հորդորում ենք մինիմումի հասցնել ձեր տեղաշարժը, տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։
Այս միջոցառումներն ուղղված են վարակի կանխարգելմանը և երբեք ոչ խուճապ տարածելուն։ Խնդրում ենք պահպանել զգոնություն, հետևել անձնական հիգիենայի կանոններին, ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն»։