211652_close_icon
views-count5919 դիտում article-date 23:25 23-03-2020

Պետությունն ունի հսկայական միջոցներ, գումարը խնդիր չէ․ թոշակների, աշխատավարձերի չտրամադրման խնդրի մասին խոսելը տեղին չեմ համարում․ Գևորգ Պապոյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/03/23/Papoyan/3243873?fbclid=IwAR1VyxWhZF67sjsQDlB_L3k2JuG-W0VyJiSOUUftm-R_K-bzBkr7rNG2X28]Tert.am[/url]-ը գրում է. Պետությունն ունի հսկայական միջոցներ՝ գրեթե 3 մլրդ դոլարի արտարժութային պահուստներ, մի քանի հարյուր մլրդ դրամի փող ԿԲ-ում։ Այնպես որ, թոշակների, աշխատավարձերի տրամադրման խնդրի առջև կանգնելու մասին խոսելը տեղին չեմ համարում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսագետների հայտնած մտահոգություններին։ Արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակում Կառավարությունը բիզնեսին առաջարկում է գումարներ վերցնել բանկերից՝ աշխատավարձեր, հարկեր վճարելու համար, իսկ տոկոսները կսուբսիդավորի Կառավարությունը․ «Գործարարները կարճաժամկետ խնդիրների ժամանակ իրենց աշխատողներին աշխատանքից չեն հեռացնում և հենց այդ կարճաժամկետ ժամանակահատվածի համար պետք է ձեռք մեկնել բիզնեսին»,- նշեց պատգամավորը։ - [b]Պարոն Պապոյան, արտակարգ դրությամբ պայմանավորված, Կառավարությունը պլանավորում է արտոնյալ վարկեր տրամադրել աջակցության կարիք ունեցող ընկերություններին, բայց տարբեր կանխատեսումներով համավարակային իրավիճակը կարող է 1-1․5 տարի դեռ շարունակվել։ Տնտեսագետները մտահոգություններ են հայտնում կառավարության առաջարկած լուծումների վերաբերյալ, մասնավորապես, որ տնտեսության մեջ ներարկումներ անելով որոշ ժամանակ անց Կառավարությունը կարող է սոցիալական խնդիրների լուծման խնդրի առջև կանգնել։[/b] - Գոյություն ունի 3 հիմնական սցենար՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Այդ 3 սցենարներն էլ հավանական են և դրանք Հայաստանի սցենարները չեն, այլ աշխարհի տնտեսության սցենարներն են։ Այսինքն, եթե երկարաժամկետ անկում է տեղի ունենալու, ապա ամբողջ աշխարհում է տեղի ունենալու, նույնը մյուս սցենարների դեպքում։ Երբ մենք խոսում ենք սցենարների մասին և այս ամբողջ գործընթացի մասին, այստեղ մի շատ կարևոր խնդիր կա՝ անորոշություն։ Բոլոր հարցերը քիչ թե շատ պարզ են, բայց ժամկետներն են անորոշ՝ սա երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ խնդիր է։ Սա ոչ թե սովորական տնտեսական ճգնաժամ չէ, այլ առողջապահական ճգնաժամ է, որն ունեցել է տնտեսական հետևանքներ։ Հետևաբար, այս ճգնաժամի լուծումը տեղի կունենա առողջապահական ճգնաժամի լուծմանը զուգահեռ կամ դրանից ինչ-որ ժամանակ հետո։ Բայց մի բան ակնհայտ է, որ տնտեսությանը կարճաժամկետ վնասներ լինելու են և արդեն տեսնում ենք՝ ամբողջ աշխարհում էլ տեղի է ունենում։ Համաշխարհային տնտեսության աճի տեմպերն են դանդաղում, շատ երկրներում ռեցեսիա տեղի կունենա 2020թ․։ Իհարկե, Հայաստանը կունենա տնտեսական աճ, բայց աշխարհի շատ երկրներ ռեցեսիա կունենան։ Այսինքն, սա բնականաբար, ազդեցություն ունենալու է, բայց թե ինչպիսի, դա արդեն կախված է ժամկետներից, որը ոչ մեկ չի կարող ասել այս պահին։ Իմ կարծիքով՝ որքան սրընթաց հիմա տեղի է ունենում անկումը, նույնքան սրընթաց էլ տեղի է ունենալու աճը, որովհետև սա, կրկնում եմ, սովորական տնտեսական ճգնաժամ չէ, որն առաջացել է տնտեսական գործիքների կամ երևույթների պատճառով։ Առողջապահական ճգնաժամի լուծումից հետո ակնհայտորեն նույն գործարարները սկսելու են աշխատել, պղնձի, նավթի պահանջարկը նորից ավելանալու է, դրանց գներն էլ են բարձրանալու։ Հիմա ակնհայտ է, որ կարճաժամկետ կտրվածքով խնդիրներ է ունենալու բիզնեսը, Կառավարությունն էլ օգնում բիզնեսին։ Օրինակ, Կառավարությունը բիզնեսին ասում է՝ խնդիրների առաջ ես կանգնել, հարկերդ չես կարողանում մուծել, խնդրեմ, 0 տոկոսով վարկ վերցրու, հարկերդ, վարկերդ մուծիր, աշխատավարձերը վճարի աշխատակիցների։ Կարելի է ասել պետությունը քեզ պարտքով փող է տալիս այդ խնդիրները լուծելու համար։ Վաղը լավ օր կգա, կկարողանաս աշխատել, այդ ժամանակ պետության պարտքը կվերադարձնես։ Այս նպատակով 25 մլրդ դրամ գումար է հատկացվում։ Ընդ որում, այդ 25 մլրդ դրամը սահմանափակ չէ, այսինքն, տնտեսությունն ինչքան կարողանա կլանել, այդքան կտանք։ Գումար կա, գումարը խնդիր չէ այս պահին, մնում է տնտեսությունը կլանի։ Մեր գնահատականներով՝ հենց 25 մլրդ դրամի կարգի է կլանելու այս փուլում, այդքան ենք տրամադրել, բայց եթե կարիք լինի, նորից այդ գումարները կավելացնենք։ [b]- Բիզնեսին որքանո՞վ է ձեռնտու Կառավարության առաջարկած գործարքը։ Այս դեպքում, փաստացի, բիզնեսը եկամուտներ չի ունենում, գործունեությունը դադարեցված է, արտադրությունը կանգնած է, բայց պետք է վճարել հարկերը և աշխատողների աշխատավարձերը։[/b] - Տեսեք, երբ դու արտադրությունը դադարեցնում ես, այդ արտադրությունը վերականգնելը տարիներ կարող է տևել, երբ բիզնես կապերդ կտրել ես աշխարհի հետ, այդ կապերը վերականգնելը տարիներ կարող է տևել։ Կամ, երբ քո աշխատողներին ընդհանրապես հանես աշխատանքից, դռները փակես, հետո բացելը կարող է ամիսներ կամ տարիներ տևել։ Գործարարները կարճաժամկետ խնդիրների ժամանակ իրենց աշխատողներին աշխատանքից չեն հեռացնում և հենց այդ կարճաժամկետ ժամանակահատվածի համար պետք է ձեռք մեկնել բիզնեսին։ - [b]Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում վճարել չաշխատողների աշխատավարձը․ «Ես ինչո՞ւ պետք է վճարեմ աշխատողներին, պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, նա էլ պարտավոր է իր ժողովրդին գումարներ տրամադրել»,- ասել էր նա։ Ինչպես կմեկնաբանեք հայտարարությունը։[/b] - Քանի որ չեմ լսել, չեմ ցանկանա մեկնաբանել։ Բայց այսպես է, եթե հարկադիր արձակուրդում են, աշխատանքային օրենսգրքով կարգավորվում է այդ հարցը և մարդու աշխատավարձը գործատուն պետք է վճարի։ Բացի այդ, իմ տեղեկություններով՝ այժմ օրենսդրական փաթեթ է մշակվում՝ կապված արտակարգ դրության հետ, որը գործելու է մարտի 16-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար, որտեղ նորից հարկադիր արձակուրդի պայմաններում գործատուները պարտավորված են լինելու վճարել իրենց աշխատողների աշխատավարձը։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/03/23/Papoyan/3243873?fbclid=IwAR1VyxWhZF67sjsQDlB_L3k2JuG-W0VyJiSOUUftm-R_K-bzBkr7rNG2X28]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր