5340 դիտում
14:22 26-07-2018
Միջնաժամկետ ծախսերի ծրագրով աշխատավարձերի ու թոշակների բարձրացում դեռևս նախատեսված չէ. ֆիննախ
Հաջորդ տարվա բյուջեում աշխատավարձերի և թոշակների բարձրացման որոշում դեռևս չկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկվող տարբերակում առայժմ չի նախատեսվում բարձրացում: Նա խորհուրդ տվեց ծանոթանալ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, որում ամրագրված են 2019-ին կանխատեսվող հիմնական ցուցանիշները: «Ես առաջարկում եմ ուսումնասիրել փաստաթղթերը»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան «սոցիալական ծախսերն ավելանալո՞ւ են, թե ոչ» ճշտող հարցին:
Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացմանը, ապա Ֆինանսների նախարարը նշեց, որ դա տրամաբանական ավելացում է՝ կապված ՀՆԱ-ի հետ: «Ինչպես սովորաբար նախատեսվում է, հենց այդ տրամաբանությամբ էլ անվանական մեծությամբ թվերն ավելանում են պաշտպանական ոլորտում: Այն կախվածության մեջ է ՀՆԱ-ից»,-հավելեց նա:
Նմանատիպ նյութեր
8412 դիտում
09:36 30-09-2017
2018-ի պետբյուջեով նախատեսված չէ թոշակների, աշխատավարձերի բարձրացում. «Ժողովուրդ»
13416 դիտում
17:08 28-09-2017
Թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվում. Վարդան Արամյան
Այս բաժնից
1132 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
967 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը