Հետախուզվում էին գողության և խարդախության փորձի մեղադրանքներով
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 21-ին, ժամը 19.00-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Գուրգեն Գ.-ն, որը ապրիլի 10-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 19-ին, ժամը 19.30-ին, Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 1-ին նրբանցքից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Կարապետ Հ.-ն, որը ապրիլի 11-ից հետախուզվում էր խարդախության փորձի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]