211652_close_icon
views-count7264 դիտում article-date 19:08 22-03-2020

«Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը մահացել է կորոնավիրուսից

«Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը մահացել է 76 տարեկան հասակում: Մարտի 17-ին «Մալագայի» նախկին սեփականատերը կորոնավիրուսի կասկածով՝ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հաստատվել է վարակը: Սանսը «Ռեալը» ղեկավարել էր 1995-2000 թվականներին, իսկ «Մալագան» նրան էր պատկանում 2006-2010 թվականներին: Սանսի օրոք «Ռեալը» 32 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Չեմպիոնների լիգայի 7-րդ և 8-րդ գավաթը (1998, 2000), ինչպես նաև 1997-ին դարձավ Իսպանիայի չեմպիոն, իսկ 1998-ին նվաճեց Միջմայրցամաքային գավաթը:

Նմանատիպ նյութեր