211652_close_icon
views-count136322 դիտում article-date 14:18 22-03-2020

Սպանություն Էջմիածնում. բնակարանում հայտնաբերվել է 53-ամյա տղամադու՝ գլխին մի քանի հարվածներ ստացած դի. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչութւան պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Վլադ Բազունցը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահե Սամսոնյանն ու Դավիթ Ղահրամանյանը: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ում գլխի վրա, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կա հարվածի մի քանի հետքեր, նշված տան բնակիչ, 53-ամյա Ն. Ավետիսյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վ. Սամսոնյանը, ում որոշմամբ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, սակայն ոստիկաններն ու քննիչները ասում էին, թե դեռևս այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր