211652_close_icon

Արտակարգ դեպք Երևանում․ Հաղթանակի զբոսայգու դիմաց թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1795 դիտում article-date 20:49 27-02-2026
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը օպերատիվորեն ժամանել է Ազատության պողոտա՝ Հաղթանակի զբոսայգու մոտ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, և ավտոբուսի վարորդը ահազանգել է 1-03։

Այս պահին շտապօգնության բժիշկները հետազոտում են բուժառուին, և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր