Ավտովթարներ՝ Կոտայքի մարզում․ Պռոշյանում բախվել են «JAC» բեռնատարը, «Mercedes Sprinter»-ը և ուսումնական «Toyota Corolla»-ն, իսկ 15 րոպե հետո նույն վայրում «Ford Fusion»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գոռ Մ․-ի վարած «JAC» մակնիշի բեռնատարը, 57-ամյա Հմայակ Ծ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը և Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Սիրանուշ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, իսկ 15 րոպե հետո նույն վայրում, 38-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով վարորդներից Գոռ Մ․-ն և «Ford Fusion»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Առաքելյանը և Տիգրան Քեֆոյանը։
Վթարների մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարների փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթներ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Toyota Corolla»-ն եղել է ուսումնական ավտոմեքենա, որի վարորդը եղել է սովորող, իսկ ճանապարհը պատված է եղել մերկասառույցի շերտով։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։