Այսօր Ռոնալդինյոն դարձավ 40 տարեկան. այժմ նա գտնվում է մեկուսարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր լրացավ համաշխարհային ֆուտբոլի մեծագույն աստղերից մեկի՝ «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոյի 40-ամյակը:
Բրազիլացին «Բարսելոնայի» կազմում երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2006-ին՝ Չեմպիոների լիգայի հաղթող:
Բրազիլիայի հավաքականի կազմում Ռոնալդինյոն 2002թ. դարձավ աշխարհի չեմպիոն, նվաճեց Ամերիկայի և Կոնֆեդերացիաների գավաթները:
2005 թվականին նա ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել «Ոսկե գնդակի»: 2018թ. հունվարին նա պաշտոնապես ավարտեց կարիերան:
Ներկա պահին Ռոնալդինյոն Պարագվայում գտնվում է մեկուսարանում: Նրան և եղբորը կալանավորել են պարագվայական կեղծ անձնագրեր պահելու համար: