211652_close_icon
views-count6916 դիտում article-date 13:40 07-08-2014

Матросская тишина մեկուսարանում գտնվող Լևոն Հայրապետյանը ևս միավորել է հայությանը. նրա պաշտպանության երթին մասնակցում են հոգևորականներ, քաղաքական գործիչներ և սովորական քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբը այսօր՝ օգոստոսի 7-ին, Երևանի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից մեկնարկեց երթ` ի պաշտպանություն մեր բարերար հայրենակցի: Ինչպես փոխանցում է [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, երթից առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը իր աղոթքը հնչեցրեց: Երթին մասնակցում են տարբեր բնագավառ ներկայացնող քաղաքացիներ, այդ թվում՝ Արցախյան ազատամարտիկներ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, հոգևորականներ, Լևոն Հայրապետյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները: Երթի մասնակիցները նաև պատրաստվում են համապատասխան նամակ-դիմումներ հանձնել Հանրապետության Նախագահին, ՄԻՊ-ին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին: Երթի մասնակիցները կուղևորվեն դեպի ՀՀ Նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն: Հիշեցնենք, որ իրավապահները նրան ձերբակալել են հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: Ձերբակալությունը կատարվել է նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի ցուցմունքի հիման վրա, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել ծանր հանցագործություններ կատարելու համար: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի եւ այժմ Матросская тишина մեկուսարանում է։ Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր