4737 դիտում
16:07 21-03-2020
Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկն ընդլայնվել է
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկն ընդլայնվել է:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը:
Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։
Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝ փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում, ինչպես նաև փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1234 դիտում
21:46 10-02-2023
Արցախում կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է
7062 դիտում
13:24 18-03-2020
Այսօրվանից ՀՀ-ի և Իրանի միջև սահմանվում են բացառություններ որոշ ապրանքների փոխադրման մասով
3919 դիտում
15:53 23-03-2020
Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան
Այս բաժնից
745 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
976 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
751 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու