211652_close_icon
views-count5213 դիտում article-date 15:28 21-03-2020

Աշխարհում ավելի քան 20 հազար կամավոր է ցանկացել մասնակցել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը

Բրիտանացի գիտնականներից կազմված hVIVO հետազոտական խմբի կողմից COVID-19 վիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել ավելի քան 20 հազար կամավոր։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ կամավորները գտնվելու են մեկուսացման մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չեն կազդուրվել։ Փորձարկմանը մասնակցելու դիանց նրանցից յուրաքանչյուրը կստանա 4.4 հազարական դոլար։ Հիշեցնենք, որ ներկա պահին աշխարհում նոր կորոնավիրուսով վարակված է ավելի քան 253 հազար մարդ։ Հայաստանում վարակվածության հաստատված դեպքերի թիվը այսօր առավոտվա դրությամբ 160 է։

Նմանատիպ նյութեր