211652_close_icon
views-count3821 դիտում article-date 21:33 20-03-2020

Արտեմ Աֆյանը նշանակել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով արտահաստիքային խորհրդական, հաղորդում է [url=http://analitikaua.net/2020/artem-afyan-stal-sovetnikom-premer-ministra-ukrainy/]AnalitikaUA.net-[/url]ը: «Juscutum փաստաբանական միավորման գործընկեր Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խորհրդականը», - հայտնում է կայքը: Արտեմ Աֆյանը կլինի վարչապետի՝ թվային տնտեսության (հիմնականում վերաբերում է վիրտուալ ակտիվներին՝ կրիպտոարժույթներին) հարցերով խորհրդականը: «Ես դարձել եմ վարչապետի խորհրդականը: Սակայն դրանով պաշտոնյա չեմ դարձել: Ես գիտեմ, թե ինչպես առանձին հարցերով ռեգուլյատոր ակտեր գրել, ես գիտելիքներ ունեմ, թե ինչպես դա արվում այլ երկրներում եւ պատրաստ եմ այդ գիտելիքները կիրառել Ուկրաինայում», - իր նշանակումը մեկնաբանել է Աֆյանը: Օրերս հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մակարյանը դարձել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ:

Նմանատիպ նյութեր