1363 դիտում
11:31 12-02-2021
Ազգային ժողովում մենիշխանություն է. իշխող խմբակցությունը նախագծեր է դակում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում խորհրդարանում հաճախ ընդունվում են նախագծեր միայն «Իմ քայլը» խմբակցության ձայներով: «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եթե յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ընթացքում խորհրդարանն ավելի միասնական որոշումներ էր կայացնում, ապա հիմա մենիշխանությունն է, և իշխող խմբակցությունը միայնակ նախագծեր է անցկացնում, և ամենևին էլ կապ չունի՝ ընդդիմությունը դեմ է, թե ձեռնպահ:
Իսկ այժմ խոսենք փաստերով. օրինակ՝ 2020 թվականի հունվարի 20-ից մինչև 24-ը գումարված հերթական նստաշրջանի ժամանակ պատգամավորները քվեարկել են 57 նախագիծ: Դրանցից 32-ը ընդունվել է միաձայն, և գրեթե մեկ պատգամավոր անգամ դեմ չի քվեարկել այդ նախագծերին: Փետրվարին գումարված նստաշրջանի ընթացքում քվեարկության է դրվել 27 հարց, որոնցից էլ 17 նախագիծ էր ընդունվել միաձայն: Սրանք իսկապես լավ ցուցանիշներ են, եթե հաշվի առնենք, որ հետագայում ավելացան այնպիսի նախագծերը, որոնց կողմ էր քվեարկում և անցկացնում միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:
Իսկ այժմ դիտարկենք, օրինակ, նոյեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած նիստերի վիճակագրությունը. նոյեմբերի 17-ին խորհրդարանում տեղի է ունեցել հերթական նիստ, որի ժամանակ ընդունվել է 15 նախագիծ, և ուշագրավ է, որ դրանք բոլորն էլ ընդունվել են միայն «Իմ քայլը» խմբակցության քվեարկության արդյունքում, և յուրաքանչյուր նախագիծ ստացել է 72-74 ձայն:
Այսինքն՝ այդ օրը կարևոր նախագծեր, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» օրենքն ընդունվել է միայն իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ: Նույնն էր նաև հաջորդ օրերին, և կրկին իշխող խմբակցությունը միայնակ է նախագծեր դակում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2803 դիտում
09:01 20-03-2020
Իշխող խմբակցությունը հիմնովին փոխել է կառավարության ներկայացրած վեթինգի նախագիծը. «Ժողովուրդ»
2372 դիտում
09:01 03-08-2021
Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը․ «Ժողովուրդ»
1348 դիտում
21:15 19-12-2024
Ազգային ժողովում քննարկվել են ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծեր
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2251 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»