«Սյոնը» խզել է պայմանագրերը այն ֆուտբոլիստների հետ, որոնք հրաժարվել են աշխատավարձի կրճատումից
Շվեյցարական «Սյոն» ակումբի նախագահ Կրիստիան Կոնստանտինը ծայրահեղ քայլերի է դիմել այն խաղացողների հանդեպ, որոնք չեն համաձայնվել կորոնավիրուսի պատճառով վերանայել պայմանագրերը:
Բոլոր խաղացողներին առաջարկել էին աշխատավարձը կրճատել մինչև ամսեկան 11750 եվրո:
Շատ խաղացողներ ցանկացել են մինչև որոշում կայացնելը խորհրդակցել իրավաբանների հետ, շատերը մերժել են առաջարկը, մի մասն էլ չի հասցրել պատասխանել սահմանված ժամկետում:
Արդյունքում ֆուտբոլիստներին ծանուցել են աշխատանքային պայմանագրերը խզելու մասին: Մասնավորապես, խզվել են Սեյդու Դումբիայի, Ալեքսանդր Սոնգի, Ժոան Ջուրուի և Պայտիմ Կասամիի հետ պայմանագրերը: