211652_close_icon
views-count3759 դիտում article-date 10:17 07-12-2017

ՊՆ-ն խզել է «ԽԱՔ» և «Տիսա» ՍՊԸ-ների հետ պայմանագրերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խզել է «ԽԱՔ» և «Տիսա» ՍՊԸ-ների հետ կնքած պայմանագրերը՝ պահանջելով դրանց ընդգրկել գնում­ների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների շարքում: Պատճառը եղել է այն, որ այդ ընկերությունների կողմից մատակարարված կաթնամթերքում որակական շեղումներ են արձանագրվել: Ընդ որում, այս երկու ընկերություններն առաջին անգամ չէ, որ ՊՆ-ի դժգոհությունն են հարուցել: Բայց հակառակ այդ թերացումներին, նրանք շարունակել են մատակարարումները: «Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն դեռ հոկտեմբերի սկզբին ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտման նպատակով և 30 ընկերությունում, այդ թվում «Տիսա» և «ԽԱՔ» ՍՊԸ-ներում, խախտումներ են հայտնաբերվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր