211652_close_icon
views-count2141 դիտում article-date 12:29 19-03-2020

Ընթանում է Երևանի ավագանու նիստը. Հայկ Մարությանը կոչ արեց ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն

Մեկնարկել է Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստը, որի մեկնարկից առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամներին կոչ արեց ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաստատված արտակարգ դրության ժամանակ ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն։ Քաղաքապետը նշեց, որ կորոնավիրուսի տարածման ավարտի արագությունը կախված է բոլորից։ «Խնդրում եմ բոլորին, որպեսզի յուրաքանչյուրն իր ուժերը ներածի չափով նպաստի իրավիճակի լավացմանը։ Ինչ պահանջվում է պետությունից, համայնքներից, Երևանի քաղաքապետարանից, ամեն ինչ արվում է։ Առանց քաղաքացու մասնակցության, բնականաբար, մենք արդյունք չենք ունենա։ Խնդրում եմ բոլորին, որպեսզի հանրային վայրերում՝ խանութներում, քաղաքային տրանսպորտում մարդիկ կրեն դիմակներ»,- նշեց Երևանի քաղաքապետը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Այն գործում է երկրի ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Այս պահին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 115-ի:

Նմանատիպ նյութեր