211652_close_icon
views-count1120 դիտում article-date 21:42 01-02-2024

Երևանի ավագանու նիստը կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու այլ անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշումը

Tert.am-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու նիստը կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու այլ անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշումը։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 360-Ա որոշմամբ.

2024 թվականի փետրվարի 5-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.

1.    Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
2.    Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
3.    Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
4.    Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
5.    Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
6.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:

Նմանատիպ նյութեր