211652_close_icon
views-count1277 դիտում article-date 16:16 25-12-2021

Հայկ Մարությանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը. news.am

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։

«Երևանի քաղաքապետն արձանագրություն պետք է կազմի, որը պետք է ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո մանդատը կհավարվի վայր դրված»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր