211652_close_icon

Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստի օրակարգից հանեց ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը

views-count1643 դիտում article-date 12:08 23-04-2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի օրակարգից հանեց Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը: «Գտնում եմ, որ այս հարցը վերաբերվում է ոչ միայն մայրաքաղաքին, այլ ամբողջ հանրապետությանը, այստեղ ավելի լայն հանրային քննարկում է պետք: Այդ հանրային քննարկումները երբ լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այս հարցին»,- «[url=https://armenpress.am/arm/news/972305.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ասաց Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետը նիստի օրակարգից հանեց նաև «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն անելու հարցը: ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու առաջարկով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչին ի պատասխան Հայկ Մարությանը հայտնել էր, որ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը սահմանված կարգով կներկայացվի Երևանի ավագանու նիստի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր