2104 դիտում
15:07 02-11-2017
Ապագա տնտեսական զարգացման հիմքը «պատասխանատու» հանքարդյունաբերությունն է
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային կոնֆերանսի շրջանակներում Մելբուռնում մեկնարկած Հանքարդյունաբերողների վեհաժողովին, որտեղ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում հանքարդյունաբերության ոլորտի նվաճումները, ոլորտի կարգավորման ու վերահսկողության ժամանակակից մոտեցումները, հանքարդյունաբերության օպտիմալացման և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման նորագույն լուծումները:
Վեհաժողովում նախարարը ներկայացրել է Հայաստանում գործող ընդերքի օրենսդրությունը, մեր երկրի ներդրումային միջավայրը, ընդերքօգտագործման ոլորտում լիցենզիաների ու երևակման թույլտվությունների տրամադրման կարգն ու պայմանները:
Հանքային պաշարների միավորված կոմիտեի (JORC) նախագահ Սթիվ Հանթի հետ Աշոտ Մանուկյանը քննարկել է ընդերքի օրենսդրության զարգացման, ոլորտի կարգավորման կատարելագործման ուղղությունները:
Հանքարդյունաբերության միջազգային ստանդարտների կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Միլբուրնի հետ հանդիպման ընթացքում կարևորվել են մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցության չեզոքացման խնդիրները:
Նշենք, որ Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցում են շուրջ 150 հանքարդյունաբերող ընկերություններ և ավելի քան 3000 պատվիրակներ՝ աշխարհի 77 երկրներից:
Նմանատիպ նյութեր
1911 դիտում
10:07 19-03-2020
Հանքարդյունաբերությունն իրավական բարեփոխումների կարիք ունի. «Հայաստանի Հանրապետություն»
15338 դիտում
13:30 16-06-2014
Երևանում «ապագա փեսան» BMW X5-ով վրաերթի է ենթարկել իր «ապագա զոքանչին»
1580 դիտում
10:08 15-06-2021
Գործող իշխանության վերարտադրման պարագայում ապագա կլինի, բայց շատ սարսափելի ապագա. «Փաստ»
Այս բաժնից
358 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
754 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
664 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը