Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված՝ այս առիթով նաև իր խոսքն ուղղելով համայն հայ ժողովրդին
Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր համավարակի հաղթահարման և հիվանդների բժշկության համար:
Մարտի 18-ի երեկոյան Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված՝ այս առիթով նաև իր խոսքն ուղղելով համայն հայ ժողովրդին։